ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորները թյուրիմացության մեջ են գցում ադրբեջանական հասարակությանը
Արդրբեջանական ԶԼՄ-ները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից՝ ադրբեջանամետ փաստաթղթի իբր ընդունման վերաբերյալ հերթական ապատեղեկատվության են տարածել:
Այսպես, Ադրբեջանի Միլի Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ռաֆայել Հուսեյլին «Սալամնյուզ» գործակալությանը հայտնել է այն մասին, որ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովի նիստում քննարկվել է արդրբեջացի պատգամավորների կողմից հեղինակված «Ադրբեջանի օկուպացված տարածքներում գտնվող՝ եվրոպական և համաշխարհային նշանակության մշակութային կոթողների վերահսկողության անհրաժեշտություն» խորգիրը կրող փաստաթուղթը: Վերջինիս խոսքերով «ենթահանձնաժողովի բազմաթիվ անդամներ կողմ են եղել այս գաղափարին և ստորագրել են փաստաթուղթը՝ հռչակագրի ձևաչափով»:
Սակայն նմանատիպ հռչակագրի ընդունման վերաբերյալ որևէ տեղակատվություն ԵԽԽՎ պաշտոնական կայքում չկա, ինչը նշանակում է որ այն որևէ պատոնական ուժ չունի:
Հատկանշական է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորները, հաճախ փորձելով թյուրիմացության մեջ գցել ադրբեջանական հասարակությանը` դիմում են «խորամանկության». պատրաստվում է պաշտոնական փաստաթուղթ չհամարվող որևէ «գրավոր հռչակագիր», այնուհետև այն ստորագրում են միայն թուրք և ադրբեջանցի պատգամավորները, ինչն, իր հերթին, հետագայում ներկայացվում է որպես ադրբեջանական դիվանագիտության «փառահեղ հաղթանակ»: Պատահական չէ, որ Ռաֆայել Հուսեյլին որևէ կերպ չի հիշատակում արբեջանական հռչակագրին կողմ արտահայտված պատգամավորներին:
Ավելին՝ «Մշակութային կոթողների նկատմամբ միջազգային վերահսկողությունը» ինքն իրենով անհնարին է, քանի որ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների հատուկ պահպանության ցուցակներում հայտագրված կոթողների պահպանությունը չի նախատեսում այս կամ այն միջազգային կառույցի կողմից հուշարձանների վերահսկողություն: Այսինքն՝ նմանատիպ «հռչակագրերը» ոչ մի կերպ չեն կարող ներազդել այն քաղաքական սուբյեկտի (տվյլալ դեպքում՝ Արցախի) քայլերի վրա, որին և ուղղակիորոն վերաբերում է սույն հայտարարությունը: