Ինչո՞ւ Լյովա Խաչատրյանն Աժ նիստերին չէր գալիս. օղի էր թորում
Թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը վերջին շրջանում ԱԺ-ում գրեթե չի երևում: ԱԺ նախագահի ընտրությունների օրը Խաչատրյանը գնացել է խորհրդարան և ընտրությունների ընթացքին հետևելուն զուգահեռ`պատասխանել է «Հայկական ժամանակի» հարցերին:
Ի պատասխան թերթի դիտարկմանը, թե «վերջին շրջանում հաճախ եք բացակայում, պատճառը ո՞րն է»` Խաչատրյանն ասել է. «Օղի էի թորում, որովհետև սեզոնն էր, չէի կարող թողնել, որ խմորումը անցներ»:
Լյովա Խաչատրյանը նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում դարձյալ պատրասվում է առաջադրել իր թեկնածությունը: Հարցին, թե «ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը»` Խաչատրյանը պատասխանել է. «Հաղթանակից հետո կերևա, արդյունքները կամփոփենք, կասենք»: