Եվրատեսիլյան կայքեր ու պարբերականներ. «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը նվաճել է հաջողության բարձունքը
Եվրոպայի հեռարձակողների միությունը գոհ է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ից: Այս մասին հայտնում են միջոցառման կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ«Մանկական Եվրատեսիլ 2011»-ն անցկացվել է Երևանում դեկտեմբերի 2-3-ին: Տարեսկզբին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտ էր ներկայացրել Եվրոպայի հեռարձակողների միություն` Մանկական Եվրատեսիլը Հայաստանում կազմակերպելու համար: Մարզահամերգային համալիրում առաջին անգամ նման լուսային և ձայնային տեխնիկա էր օգտագործում:
«Մանկական Եվրատեսիլի» գլխավոր պատասխանատու Սիեթսե Բեքերը խոստովանել է. «Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ իրականացվել է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպայի հեռարձակողների միությունը գերազանց արդյուն են ցուցադրել: Այս տարի Մանկական Եվրատեսիլը ներկայացավ նոր տեսքով, նոր շնչով ու նոր կարգախոսով, շնորհակալություն հանրայինին հրաշալի համագործակցության համար»:
Աղբյուրը նշում է, որ «Մանկական Եվրատեսիլին» հավատարմագրված էին մոտ հարյուր լրագրող տարբեր երկրներից: Եվրատեսիլյան իրադարձությունները լուսաբանում էին հայտնի պարբերականներ ու հեռուստաընկերություններ: Եվրատեսիլի մամլո պատասխանատու Ջարմո Սիիմը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր հայ լրագրողներին, ովքեր մասնակցել են միջացառմանը: Եվրատեսիլյան կայքերն ու պարբերականները դրական են արձագանքել` նշելով որ առաջին անգամ այս տարածաշրջանում կազմակերպված «Մանկական Եվրատեսիլը» ավելի քան արդարացրել է նրանց սպասելիքները: Կարգախոսին համաձայն` հաջողության բարձունքը նվաճված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում