Orange-ը երկարացնում է ինտերնետի տոնական առաջարկի ժամկետը
Orange-ը երկարացնում է Ինտերնետ Հիմայի տոնական առաջարկի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից ու տեղեկացնում, որ բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի հատուկ սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով)` ինտերնետի սիրահարներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմն ընդամենը 1 դրամով: Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:
Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կկսկեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին