Orange. Նոր հեռախոսային ծառայություն սմարթֆոններ օգտագործողների համար
Այսուհետ սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ ոչ միայն Orange- խանութների Orange Care անկյուններում, այլև նոր հեռախոսային ծառայության միջոցով:
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ առաջարկվող այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես Orange հեռախոսահամարից հավաքել 500:
Վերապատրաստված տեխնիկական անձնակազմը պատրաստ է օգնել զանգահարողներին կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորումները սմարթֆոնում, ինչպես նաև ցուցաբերել այլ տեխնիկական աջակցություն: Ծառայությունը վճարովի է. մեկ րոպեի արժեքն է 150 դրամ, իսկ գանձումը կատարվում է ըստ վայրկյանների:
«Սմարթֆոնների արագ տարածմանը զուգընթաց` Orange-ը ցանկանում է դառնալ իր բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում: Ընկերությունը հասկանում է այն դերը, որ կարող է ունենալ իր բաժանորդների ամենօրյա կյանքում` նաև օգնելով և հնարավորություն տալով օգտագործել «խելացի» սարքերի բոլոր հնարավորությունները»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին