Մայրաքաղաքում կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
Երևանի դպրոցների Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրում հնարավոր ընդգրկմանն առնչվող մի շարք հարցեր են այսօր քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը նշում է, որ հյուրերը, ներկայացնելով ծրագրի ռազմավարությունն ու իրականացման հիմնական մեխանիզմները, նշել են, որ այն հաջողությամբ կիրառվում է աշխարհի 70 երկրներում և շուրջ 20 միլիոն դպրոցական է օգտվում ծրագրից:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելով շուկան ու առկա հնարավորությունները, եռամսյա ժամկետում կկազմի մայրաքաղաքում «Դպրոցական սնունդ» ծրագրի ներդրման հայեցակարգ, որի հիման վրա էլ կկազմվի աշխատանքային ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները