«Twitter»-ը փոխում է ինտերֆեյսը
«Twitter» միկրոբլոգների ցանցը փոխում է ինտերֆեյսը: Սոցցանցի ղեկավարության հաղորդմամբ, ինտերֆեյսի նոր ձևավորումը նպատակ ունի ավելի մատչելի դարձնել այն օգտատերերի համար: Այս մասին հաղոդում է «Գազետա.ռու»-ն:
Տեղեկատվության համաձայն, փոփոխություններն ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային տարբերակների համար հասանելի կդառնան մոտակա շաբաթների ընթացքում:
Նորամուծությունների շարքում նախատեսված է ընդգրկել # և @ նշաններ օգտագործելու համար համապատասխան հրահանգներ: Բացի այդ, օգտատերերին կառաջարկվի զվարճանքի ծառայություններ ու նորություններ ստանալու բաժանորդագրություններ:
Միկրոբլոգների գլխավոր էջում հիմնական փոփոխություն է լինելու անձնական տվյալներով էջի տեղափոխությունը ձախ կողմ; Կենտրոնական հատվածում հնարավոր կլինի դիտել ընթերցողների ցանկերը, կարդացվող հաշիվներն և ցանցին միանալու, լուսանկար, տեսանյութ կամ գրություն թողնելու պատուհանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին