Պետք է պաշտպանել մարդուն
«Առավոտն» իր խմբագրականում անդրադառնալով մարդու իրավունքների խնդրին` գրում է, որ իրավապաշտպանության ոլորտը սխալ է բաշխված: «Չեմ կարծում, որ Հայաստանում թիվ մեկ խնդիրը սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն է: Այս հարցերում մենք եթե հավասար չենք, ապա գոնե շատ քիչ ենք հետ մնում աշխարհի զարգացած պետություններից: Շատ ավելի կարեւոր խնդիր է, օրինակ, կանանց իրավունքների պաշտպանությունը` ընտանեկան բռնությունները կարծես թե դառնում են մեր գլխավոր չարիքներից մեկը: Մարդու իրավունքները Հայաստանում եւ բոլոր մնացած երկրներում խախտվում են ամեն քայլափոխի: Այդ խախտումների դեմ պայքարն արդյունավետ կլինի այնքանով, որքանով զերծ կմնա քաղաքական հռետորաբանությունից»,- գրում է հեղինակը: