Լևոն Արոնյանը` Լոնդոնի մրցաշարում
Լոնդոնում ընթացող «Դասական շախմատ» խոշոր մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադամսի հետ: Մյուս` Անանդ-Կրամնիկ, Մակշեյն-Նակամուրա և Հոուել-Շորտ պարտիաներում նույնպես խաղաղ ելք գրանցվեց:
Այսպիսով` Հիկարու Նակամուրան 11 միավոր արդյունքով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան 9-ական միավորով հաջորդում են Կառլսենը, Մակշեյնը և Կրամնիկը: Արոնյանն ու Անանդը վաստակել են 6-ական, Շորտը` 4, Ադամսն ու Հոուելը` 3-ական միավոր:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան