Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում. Ցուցադրվելու են ՀՀ-ում դեռ չներկայացված ֆիլմեր
Հայաստան-Ռուսաստան մշակութային համագործակցության շրջանակներում ՌԴ մշակույթի նախարարության և «Ֆեստ Սինեմա» ընկերության նախաձեռնությամբ այսօր Երևանում` «Մոսկվայի տանը» մեկնարկում է Ռուսական ֆիլմերի հերթական շաբաթ, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը:
Այս մասին ասուլիսում ասաց Ռուսաստանի Կինոգործիչների միության քարտուղար, Ռուսաստանի կինոյի բաց փառատոնի և «Ամուրսկայա Օսեն» թատրոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը:
Նա ասաց, որ ռուսական հինգ նոր ֆիլմ են բերել, որոնք դեռևս Հայաստանում չեն ներկայացվել:
Մեկնարկը տրվելու է ռեժիսոր Մարիա Միխանկոյի «Տղամարդկային կանացի խաղ» ֆիլմով (ընտանեկան կոմեդիա): Շաբաթվա ընթացքում ներկայացվելու է տարբեր ժանրի ֆիլմեր` պատմական դրամա («Կայսրության աստեղը», ռեժ. Ե. Սոկոլով, «Յունկերները», ռեժ. Ի.Չերնիցկի), մելոդրամա («Իմ հայր Բարիշնիկովը», ռեժիսորներ Դ. Պովոլոցկի, Մ. Դրուգոյ, «Չեմ ասի», ռեժ. Ի.Կոպիլով):
«Ֆեստ-Սինեմա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լոսն ասաց, որ նման բնույթի շաբաթներ անցկացնում են ԱՊՀ և Բալթյան երկրներում: Նա ցանկանում է, որ ավանդույթը շարունակվի ու հաջորդ տարի էլ ռուսական ֆիլմերը ներկայացվեն Հայաստանում: Ս. Լոսն ասաց, որ լավ կլինի, եթե հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերն էլ ներկայացվեն ՌԴ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները