Նիկոյանը դեռ չի պատրաստվում կառավարական ամառանոց տեղափոխվել
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը «Հայկական ժամանակի» հեզ զրույցում նշել է, որ առայժմ չի պատրաստվում բնակության տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետև կարծում է, որ դա հրատապ հարց չէ:
«Առաջիկայում, սակայն, մեծ է հավանականությունը, որ Նիկոյանը բնակության կտեղափոխվի այնտեղ: ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ այդ պաշտոնը զբաղեցնելիս և ոչ էլ փոխվարչապետ եղած ժամանակ կառավարական ամառանոցում չի բնակվել: Այնտեղ չի ապրել նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Այժմ կառավարության «Հրազդան» համալիրում են ապրում Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Կառավարության «Հրազդան» համալիրի ամենահին բնակիչը Գագիկ Հարությունյանն է, որն այստեղ է 1991 թվականից` ՀՀ փոխնախագահ դառնալուց ի վեր»: