ԵԱՀԿ-ն կոչ է անում Ռուսաստանին պաշտպանել լրագրողներին` ոստիկանության հետապնդումներից
Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ՌԴ իշխանություններից պահանջում է ցույցերի ժամանակ պաշտպանել լրագրողներին` ոստիկանական հետապնդումներից: Այս մասին, «Deutsche Welle» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է կազմակերպության լրատվամիջոցների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միևատովիչը:
Վերջինիս խոսքերով, ոստիկանության պարտականությունների մեջեն մտնում ոչ թե լրագրողների ձերբակալություններն ու հետապնդումները, այլ պաշտպանությունը:
Միևատովիչը նաև կոչ է արել իշխանություններին հետաքննել ձերբակալության դեպքերն ու պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին:
Նշենք, ՌԴ Պետդումայի ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ հաղորդվում էր մի շարք լրագրողների ձերբակալությունների մասին, իսկ դեկտեմբերի 6-ին Հեղափոխության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ մի քանի լրագրողներ, այդ թվում դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաշքշուկների էին ենթարկվել ու տեղափոխել ոստիկանության բաժին, որտեղ էլ և գիշերել էին: