Վերանորոգվել է «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է Երևանի «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնը, որի բացումը տեղի ունեցավ այսօր: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, այլ պաշտոնատար անձինք:
Ինչպես նշեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, հիմնադրամի աջակցությամբ ավարտին են հասցվել նաև վարժարանի ուսուցիչների նորարական աշխատանքների խթանմանն ուղղված չորս ծրագրեր` տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցումն ու ներդրումը, Հայաստանի և սփյուռքի դպրոցներում «Լոգո միկրոաշխարհներ» առաջին հայալեզու համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրումը, անգլերենի և ֆիզիկայի էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ստեղծումը:
Վարժարանի իրականացրած հաջորդ կարևոր գործը ՀԵՀ-ի աջակցությամբ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտն է: Արդեն 2012 թ. ամռանը այն կօգտագործվի ինչպես վարժարանի աշակերտների ռազմամարզական հավաքների, այնպես էլ տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, միջազգային ամառային դպրոցի անցկացման և դպրոցականների միջազգային օլիմպիադաներին Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստման նպատակներով:
Կ. Ավագյանի խոսքերով` «Քվանտ» վարժարանում ստեղծվել են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներ, որտեղ աշակերտները կարող են ստանալ այնպիսի գիտելիքներ, որ չի տրվում այլ դպրոցներում: «Սա բացառիկ կենտրոն է, որտեղ թե աշակերտները, թե ուսուցիչները կարող են որոշակի գործնական հմտություններ ձեռք բերել»,- նշեց Կ.Ավագյանը և հավելեց, որ Հայաստանի համահայկական հիմնադրամը շարունակելու է համագործակցել ու աջակցել վարժարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան