Ռաֆայել Վահանյանը` «Ձնծաղիկներ»-«Հին ձեռքեր» մրցախաղում
Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում ընթացող մրցախաղում «Հին ձեռքեր» թիմը, որի կազմում հանդես է գալիս նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շարունակում է վստահորեն ավելացնել միավորների տարբերությունը «Ձնծաղիկների» նկատմամբ: Հերթական` 6-րդ տուրում «Հին ձեռքերը» հաղթեց 3,5:0,5 հաշվով: Վահանյանը պարտության մատնեց Կուլովանային:
6-րդ տուրից հետո «Հին ձեռքերը», ընդհանուր առմամբ, առջևում է 15,5:8,5 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան