Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների թիվը նվազում է. Դավիթ Տոնոյան
Նախորդ տարվա համեմատ, այս տարի, խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների թիվը խիստ կերպով նվազել է: Այս մասին պատասխանելով Panorama.am-ի հարցին այսօր հայտարարեց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: «Մենք շուտով կհրապարակենք տվյալները և դուք կտեսնեք թե ինչ պատկեր է ստացվում», -հավելեց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե իրավապաշտպան շատ կազմակերպություններ հայտարարել են, թե բանակում զոհված զինծառայողների թիվը հրապարակելը համարվում է պետական գաղտնիք, Տոնոյանը պատասխանեց, որ օրենսդրական որոշ փոփոխություններ են կատարվել և այսուհետ բոլոր վիճակագրական տվյալները կհրապարակվեն ժամանակին:
Հարցին, թե ինչո՞ւ են գրեթե միշտ բանակում զինծառայողի մահվան կապակցությամբ գործերը հարուցվում քրեական օրենսգքրի 110-րդ հոդվածով` «Ինքնասպանության հասցնելը», ՊՆ առաջին փոխնախարարը պատասխանեց. «Դա ձևակերպումների խնդիր է, մենք այսուհետև ավելի ուշադիր ենք լինելու: Իսկ եթե հետո հոդվածները չենք փոխում, ապա նախնական ձևակերպումները ճիշտ են լինում»:
Նշենք, որ հայ իրավապաշտպանների ներկայացրած տվյալների համաձայն, այս տարի զինված ուժերում 30-ից ավելի զինվոր է մահացել: Նրանցից միայն 9-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Մնացածը մահացել են խաղաղ պայմաններում` հիմնականում կանոնակարգային հարաբերությունների խախտման հետևանքով:
«Ամեն ինչ արվում է, որ մեր աշխատանքի արդյունքում բարելավվի վիճակը և մարդու իրավունքների, և հիմնարար ազատությունների հետ կապված, բայց առաջնայինը մեզ համար կանոնադրության պահպանումն է», -հավելեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին