Բողոքելով աշխատավարձից` բանվորը կոշիկները նետել է Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ
«Միջոցառման ժամանակ բանվորը, բողոքելով երկրում առկա գործազրկությունից, կոշիկները նետել է Մահմուդ Ահմադինեժադի ուղղությամբ»:
Այդ մասին հաղորդում է իրանական «շաֆաֆ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` «ՄԵՀՐ» բնակելի թաղամասի բացման արարողությանը մասնակցելու նպատակով հյուսիսային Մազանդարան նահանգ կատարած այցելության ժամանակ:
Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ Սարի քաղաքի տեքստիլի գործարանի բանվորներից մեկն իր կոշիկները նետել է Իրանի նախագահի ուղղությամբ` բողոքելով, որ շուրջ մեկ տարի է, ինչ աշխատավարձ չի ստացել:
«Միջոցառմանը ներկա քաղաքացիները ծեծի են ենթարկել նախագահի նկատմամբ նման վիրավորական արարք կատարած բանվորին, այնուհետև, ի պաշտպանություն Մահմուդ Ահմադինեժադի, քաջալերանքի բացականչություններ են հնչեցրել և ներողություն խնդրել նախագահից»,-նշում է իրանական աղբյուրը: