«Հայկական Դավոս»-ը` փետրվարի 3-6-ը
2012թ. փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում անցկացվելու է «BRIDGE» միջազգային 9-րդ տնտեսական համաժողովը: «Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անունը կրող այս համաժողովին մասնակցելու են են հայաստանյան և արտերկրից ժամանած քաղաքական գործիչներ, կառավարության ներկայացուցիչներ, արդյունաբերողներ, գործարարներ, գիտնականներ և հասարակական գործիչներ:
«BRIDGE -2012» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»: Բացի պաշտոնական քննարկումներից, կլոր սեղաններից, կոնֆերանսներից, համաժողովի շրջանակում սպասվում են մշակութային և ժամանցային` ընդհանուր առմամբ 40- 50 միջոցառում:
Համաժողովի պատոնական կայքի փոխանցմամբ, կլոր սեղանների ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ «Արտահանումը որպես տնտեսական զարգացման հիմնական ներուժ», «Վստահության ստեղծում», «Պետական պատվերը որպես արդյունաբերական քաղաքականության գործիք», «Ապահովագրական շուկայի կատարելագործում», «Զբոսաշրջությունը որպես տնտեսության արդյունաբերական ոլորտ», «Ժամանակակից տնտեսությունը ԶԼՄ-ներում. տեղեկատվական թափանցիկություն` երազանք և իրականություն» և այլն: Համաժողովի շրջանակում առաջին անգամ կացկացվի BRIDGE AWARD մրցանակաբաշխությունը: Այն կտրվի ՀՀ տնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար:
Համաժողովի մշտական կազմակերպիչն է «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը և Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միությունը։ Համաժողովի բոլոր նիստերից հետո հրապարակվում է եզրափակիչ փաստաթուղթ, որը ներկայացնում է համաժողովի ժամանակ բարձրացված հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները:
Նշենք, որ համաժողովն անցկացվում է 2004 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա