Ս. Օհանյանն ընդունել է զինծառայության ընթացքում մահացած զինվորի մորը
Դեկտեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո, պաշտպանության նախարարին էր մոտեցել զինվորական ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ով նախարարին էր հայտնել իր որդու մահվա փաստով հարուցված քրեական գործի առնչությամբ ունեցած մտահոգությունները: Նախարարը խոստացել էր, որ մոտ ժամանակներս նրան կընդունի:
Panorama.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք նախարարն ընդունել է մահացած զինծառայողի ծնողներին:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Գոհար Սարգսյանին, լսել Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ նրա նկատառումները:
«Հանդիպմանը մասնակցել են քրեական գործով նախաքննությունն իրականացնող հատկապես կարևոր գործերով քննիչ Լ.Պետրոսյանը, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կ.Հարությունյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական բաժնի սպա Ա.Սարգսյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գենարալ-մայոր Ա.Հարությունյանը:
Լ.Պետրոսյանը ներկայացրել է նախաքննության ընթացքը, դատախազ Կ.Հարությունյանն իր կարծիքն է հայտնել նախաքննության օրինականության վերաբերյալ: Գեներալ-մայոր Ա.Հարությունյանը հավաստիացրել է, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները` օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու նպատակով:
Պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանին հանձնարարել է այդ միջոցառումներն իրականացնել հնարավորին սեղմ ժամկետում, մանրակրկիտ ուսումնասիրել նախաքննության վերաբերյալ Գոհար Սարգսյանի դիտարկումները և մինչև 2012թ. հունվար ամսվա վերջ ներկայացնել արդյունքները»,- տեղեկացրեց Դ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան