Աշխարհի ամենառաբիս տոնածառը ֆիննախինն է
«Հրապարակը» գրում է, թե Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը բյուջետային և սեփական միջոցները խնայելու ձև է մտածել: Ըստ թերթի, նախարարության ամանորյա տոնածառը զարդարելու համար նա հանձնարարել է նախարարության բոլոր աշխատակիցներին` տոնածառի երկուական խաղալիք բերել:
«Երբ զգացել են, որ աշխատողները դժգոհում են, ասել են` լավ չի՞ լինի, որ ձեր ձեռքով զարդարեք տոնածառը: Ֆիննախում կարծում են, որ իրենց տոնածառն աշխարհի ամենառաբիս տոնածառն է լինելու` տարբեր որակի, գույնի և ձևի խաղալիքների պատճառով»,-գրում է թերթը: