Ջենիֆեր Էնիսթոնը գլխավորում է «բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց» թոփ -100-ը
Հայտնի Men's Health («Տղամարդու առողջություն») ամսագրի ամանորյա համարում հրապարակվել է «բոլոր ժամանակների ամենաթեժ կանանց» հարյուրյակը: Ցուցակում ընդգրկված են ամենահայտնի դերասանները, երգիչներն ու մոդելները՝ ինչպես ողջ, այնպես էլ արդեն մահացած: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:
Աղբյուրը նշում է, թե ինչպես է հրատարակչությունը կազմել ցուցակը: Նշվում է նաև, որ «բոլոր ժամանակներ» ասվածն այնքան էլ այդպես չէ, քանի որ ցուցակում այն կանայք են, ովքեր «անհանգստացրել» են տղամարդկանց 20-րդ և 21-րդ դարերում:
Այդ ցուցակն առաջնորդում է 42-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը: Առաջին տասնյակում են ընդգրկված նաև Ռաքել Ուելչը, Մերլին Մոնրոն, Բրիթնի Սփիրսը, Մադոննան, Ուրսուլա Անդրեսը, Բետտի Փեյջը, Պամելա Անդերսոնը, Ջեյն Ֆոնդը, Անջելինա Ջոլին: Քիմ Քարդաշյանը 26-րդն է, Աննա Կուրնիկովան՝ 29-ը, Կալուդիա Կարդինալեն՝ 34-ը, Սինդի Քրոֆորդը՝ 39-ը, Սոֆի Լորենը՝ 47-ը, Բրիջիտ Բարդոն՝ 75-ը, Թինա Թյորները՝ 99: Ցուցակն ամփոփում է Քեթրին Բախը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները