Ս.Օհանյան. 2012թ-ին էլ ամեն ինչ կարվի, որ ապահովվի Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը հայրենիք
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստը կարելի է համարել 2011թ-ի ամփոփիչ նիստ, քանի որ դրանում քննարկվել են 2011թ-ին կատարված աշխատանքներն ու 2012 թ-ի աշխատանքային ծրագիրը:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի անդամները, բացի տարվա ընթացքում կատարած աշխատանքները ներկայացնելուց, հանդես են եկել նաև առաջարկություններով:
Փաստել են, որ հանձնաժողովի աշխատանքները թեև դանդաղ, բայց որոշակի արդյունք են տվել ընթացիկ տարում ու արձանագրել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, ևս երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր: 2011թ-ի ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, ևս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր:
Նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2012թ-ն հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացնելու` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան