Orange Բլոգ. Յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական «տարածքը»
Orange-ն այսօր լրագրողներին ներկայացրեց Orange Բլոգը` վեբ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական «տարածքը» և հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների հետ: Այս մասին Orange Բլոգի շնորհանդեսի ժամանակ ասաց «Օրանժ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա ասաց, որ ծառայությունից օգտվելը բավականին մատչելի է, ու իրենք շեշտը դրել են հենց պարզության վրա, որպեսզի հասարակության լայն զանգվածները կարողանան օգտվել:
«Սա պրեմիերա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Orange աշխարհագրության երկրներում. նման պլատֆորմն դեռ մեր գործընկերներից ոչ մեկը չի առաջարկել: Այն արտահայտում է Orange-ի ցանկությունը` հայաստանյան ինտերնետային օգտատերերին տրամադրել հայերեն լեզվով պարզ ու հասկանալի բլոգային պլատֆորմ: Տեսնելով հայկական բլոգոսֆերայում տիրող աշխուժությունը, մենք ցանկանում են աջակցել ու խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացմանն ու տարածմանը»,- ասաց Բրունո Դյութուան: Նա նաև ասաց, որ ինչպես բոլոր բլոգերում, այնպես էլ այստեղ, մոդեռացիա լինելու է որոշակի թեմաների, բովանդակության առումով: «Քաղաքական բովանդակության մասին չէ խոսքը: Չգիտեմ` ինչի պետք է հասնի, որ ֆիլտրվի մոդեռացիայի միջոցով»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
Ընկերության մարկեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասաց, որ Orange բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն: Բայց Orange-ի բաժանորդները ծառայությունից օգտվելիս կունենան հատուկ առավելություններ: «Նպատակ ունեինք ստեղծել հայկական ալտերնատիվ»,- ընդգծեց նա:
Նախագծի հեղինակ Սուրեն Ազատյանն ասաց, որ պորտալը եռալեզու է, ֆունկցիաները շատ պարզ են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին