Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին չի միանա. Ռ. Հայրապետյան
«168 ժամը» ներկայացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույց: Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին թերթի հարցին` Հայրապետյանն ասել է. «Մի բան հստակ կարող եմ ասել. Գագիկ Ծառուկյանը հնարավոր է միանա մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Դա իմ անձնական համոզմունքն է։ Նախ՝ Գ. Ծառուկյանն իմ ընկերն է, հետո՝ կոալիցիոն գործընկերն է, ես նրա հետ ամենօրյա շփում ունեմ, և նա այնքան խելացի մարդ է, այնքան է սիրում իր երկիրը, որ հաստատ չի միանա Լ Տեր-Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանից իր համախոհներն են փախչում, Գ. Ծառուկյանը խելացի մարդ է, ինչո՞ւ պետք է գնա նրա հետևից»: