Ըստ Թուրքիայի մեջլիսի ղեկավարի` ամենակարևորըԿովկասում Ղարաբաղի հարցն է
Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը Հեյդար Ալիևի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման երեկույթ է կազմակերպվել, որին մասնակցել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը: Վերջինս իր ելույթում վերահաստատել է Անկարայի վճռականությունը` շարունակելու ամեն տեսակ ջանքերի գործադրումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ղարաբաղյան հիմնախնդիրը Կովկասի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ամենակարևոր հարցն է: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմանն էլ այն է, որ վերջ դրվի ադրբեջանական հողերի զավթմանը»,- ըստ «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվականի` ասել է Ջեմիլ Չիչեքը: