Ալավերդցի երեխաները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր հերթական բաց դռների օրն էր կազմակերպել. կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ընկերության գլխամասային գրասենյակ էին այցելել Ալավերդու համայնքային վերականգնողական կենտրոն ՀԿ-ի երեխաները, ում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G:
Ինչպես հաղորդում են ընկերության լրատվական ծառայությունից` Ռ.Յիրիկյանը նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն հրավիրել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, առավել ևս, որ ՎիվաՍել- ը Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:
Այնուհետև երեխաները շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում կազմել բջջային կայանի մասին, ծանոթացել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի թեժ գծի գործակալների աշխատանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին