Նաիրա Զոհրաբյանը կպարզի պատճառները
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Երկիր»-ին ասել է, որ ոչ ԵԺԿ համագումարի ժամանակ, ոչ էլ դրանից հետո տեխնիկապես հնարավոր չի եղել մոտենալ եւ ճշտել ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի դիրքորոշումը: Պատգամավորը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո պաշտոնական նամակով դիմել է ԵԺԿ նախագահին` պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: «Մեզ համար ցանկացած պատասխան որեւէ խնդիր չէ, քանի որ ԲՀԿ-ն շարունակելու է իր ծրագրերը»,- նշել է պատգամավորը: Թերթը հիշեցնում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության համար դիմել էին Հայաստանի 4 կուսակցություններ, սակայն ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն ու «Ժառանգությունն» անցել էին, ԲՀԿ-ն` ոչ: