Մինչև 2018 թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները. ԿԳՆ
Մինչև 2018թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով աշխատանքային այցով այսօր եղել է Շիրակի մարզում:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպումներ է ունեցել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի և գիտական խորհուրդների հետ:
Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում այն:
Նախարարի խոսքով, չնայած այս տարի դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ծագած դժվարություններին, բուհերի աշխպատանք, ընդհանուր առմամբ, արդյունավետ է եղել:
Նախարարը կարևորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականությունը, ընդգծելով, որ գերակա խնդիր է բուհերի միջև մրցակցության խթանումն ու ֆինանսավորման նոր գործիքների ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարևորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելալավումը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև պետական հավատարմագման գործընթացին և շեշտել, որ այն հետագայում բուհերին պետական պատվերով տեղեր հատկացնելու գլխավոր նախապայմանն է հանդիսանալու:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին