Ֆոսսատի. «Բարսելոնին» կարող ենք հաղթել, եթե միանգամից 16 ֆուտբոլիստների խաղադաշտ մտցնենք»
Կատարյան «Ալ-Սադդա» թիմի գլխավոր մարզիչ Խորխե Ֆոսսատին «Բարսելոնի» հետ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հանդիպումից առաջ ասել է, որ իր թիմը կատալոնցիներին հաղթելու միայն մեկ հնարավորություն ունի` ասպարեզ դուրս գալ միանգամից 16 ֆուտբոլիստներով:
«Ուզում եմ հիշեցնել, որ «Բարսելոնը» մոլորակի լավագույն թիմն է, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց Մադրիդի «Ռեալի» հետ վերջին խաղում,- Ֆոսսատիի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Եվ եթե մեր թիմի կազմում միանգամից 15-16 ֆուտբոլիստներ մտնեն խաղադաշտ, հաղթելու գերազանց հնարավորություն կստանանք: Ի դեպ, «Խետաֆեին» հաջողվեց հաղթել «Բարսելոնին» 11 ֆուտբոլիստներով: Գլխավորը ճիշտ տրամադրվածությունն է ու ամուր բնավորությունը»:
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի «Ալ-Սադդ»-«Բարսելոն» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին, ճապոնական Յոկոգամա քաղաքում: Կիսաեզրափակիչ մյուս խաղում կհանդիպեն բրազիլական «Սանթոսն» ու ճապոնական «Կասիվան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան