Գալիանի. «Պատոն ոչ մի դեպքում չի հեռանա»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այն տեղեկությունը, որ Ալեշանդրե Պատոն կարող է հեռանալ թիմից, եթե ակումբը ձեռք բերի Կառլոս Տևեսի տրանսֆերը:
«Պատոն ոչ մի դեպքում չի հեռանա: Մենք ուզում ենք Կառլոս Տևեսին հրավիրել միայն այն պատճառով, որ Անտոնիո Կասանոն այժմ չի կարող խաղալ: Եվ նրա հնարավոր տրանսֆերը չի նշանակում, որ հրաժարվելու ենք որևէ ֆուտբոլիստից: Պատոն, Իբրահիմովիչն ու Բոատենգը չեն վաճառվում: Հնարավոր է, որ Պատոն հիմա այնքան էլ լավ մարզավիճակում չէ, բայց Պատոն Պատո է մնում: Նա գործնականում գոլ է խփում յուրաքանչյուր երկրորդ խաղում, և մենք նրա հետ հույսեր ենք կապում»,- Գալիանիի խոսքերը մեջբերել է «Tribalfootball»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան