ՊԵԿ-ի սեմինարները` անտառում` խարույկի շուրջ, կոճղերին նստած
«Հայկական ժամանակը» գրում է, թե ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը «թերևս կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում: Ըստ նախագծի, պետք է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ ՊԵԿ-ին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22,5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում` «հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով»: Իսկ հումորն այն է, որ կառավարության նույն որոշմամբ` այդ տարածքում կառուցապատումն արգելվելու է: Ստացվում է, որ ՊԵԿ-ը այսուհետ իր սեմինարներն անցկացնելու է անտառում` խարույկի շուրջ, կոճղերին նստած»: