Օլիվեր Մկքոյ. Լրատվամիջոցների ազատությանը ժողովրդավարության առաջխաղացման գործում կարևոր է
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ու կարևորեց տեղեկատվության ազատությունը, լրատվամիջոցների ազատությանը ժողովրդավարության առաջխաղացման գործում: «Տեղեկատվության մատչելիությունը կարևոր նախապայման է մարդու իրավունքների ու հիմնարար արժանիքների իրականացման խթանման գործում»,- ասաց նա:
Ըստ ԵԱՀԿ պաշտոնյայի, օրենքները, իրավական դաշտը միայն մի մասն են կազմում, ավելի կարևոր են դրանց իրականացումը: Օլիվեր Մկքոյը կարևորեց, որ երկրի ղեկավարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կուսակցությունները կամք ցուցաբերեն օրենքների կիրառման գործում: Նա նաև նկատեց, որ ՀՀ-ում է երկու շաբաթ, ու դեռ չի կարող ամբողջական կարծիք կազմել ինֆորմացիոն ազատության մակարդակի մասին, բայց շեշտեց, որ անկախ մակարդակից` միշտ էլ բարելավման տեղ կա: