
Այսօր Վենետիկում տրվելու է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը
Այսօր Վենետիկի Կոռեր, Հնագիտական ազգային թանգարաններում և Մարչանա ազգային գրադարանում տեղի կունենա Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կոռեր թանգարանում բացվող «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև 2012 թվականի ապրիլի 10-ը: Ցուցադրության կներկայացվեն Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից Վենետիկ բերված ավելի քան 200 հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշաձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և այլն:
Ցուցահանդեսի նախաձեռնողն է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովը` ՀՀ Նախագահի գլխավորությամբ: Նախագծի իրականացնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի Քաղաքային թանգարանների հիմնարկը, Վենետիկ քաղաքի և Վենետիկյան լճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական և ազգագրամարդաբանական ժառանգության և թանգարանային բևեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը և Մարչանա ազգային գրադարանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին