«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ»
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն>> հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17–ը Աղվերանում կազմակերպում է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները:
Ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որը մեկնարկեց այսօր, ներկա էին 90 մասնակիցներ` ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի և միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և այլն: Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բացման խոսքում կարևորեց բոլոր շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց այս թեմայով քննարկումների ծավալումը` նշելով, որ ակնկալում է ազնիվ, շահագրգիռ և բաց քննարկում որակի ներքին ապահովման խնդիրների վերաբերյալ, ինչն իր ազդեցությունը կունենա կրթության գերակա խնդիրները արդյունավետ կազմակերպելու գործում:
Ֆորումին ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից ժամանած միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն, որը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Որակի ապահովման ազգային կենտրոնին` կրթության որակի ապահովման մեխանիզմները զարգացնելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին