«ԱրմենՏել»-ն առաջարկում է «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ»
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» և «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին: Ծառայությունները թույլ են տալիս ուղարկել/ստանալ տվյալների ծավալի և կարճ հաղորդագրությունների որոշակի քանակ ֆիքսված բաժանորդավճարի դիմաց և խնայել ավելի քան 80 տոկոս ինտերնետ-տրաֆիկի և ավելի քան 50 տոկոս SMS հաղորդագրությունների գծով:
Ակտիվացնելով «Ինտերնետ-փաթեթ 40» ծառայությունը հաճախորդը կստանա 40 ՄԲ ծավալ 800 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 100»` 100 ՄԲ 1600 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 240»` 240 ՄԲ 3000 դրամով և «Ինտերնետ-փաթեթ 440»` 440 ՄԲ 4000 դրամով: «SMS-փաթեթ 40», «SMS-փաթեթ 100», «SMS-փաթեթ 140» և «SMS-փաթեթ 240» ծառայությունների ակտիվացման դեպքում հաճախորդին տրամադրվում է դեպի Հայաստանի բջջային ցանցեր համապատասխան քանակի կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, համապատասխանաբար, 600, 1200, 1600 և 2200 դրամով:
«Կորպորատիվ գործընկերների հանդեպ հոգատարությունը միշտ գտնվում է Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով մեր հաճախորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք դարձնել գործարար հաղորդակցությունն ավելի հարմարավետ և մատչելի` տրամադրելով շարժական ինտերնետը և կարճ հաղորդագրությունները նոր, իջեցված սակագներով: Ծառայությունների փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սակագինը, ելնելով իր պահանջներից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բաժանորդը կարող է միաժամանակ օգտագործել և «Ինտերնետ-փաթեթները», և «SMS-փաթեթները»: Ծառայությունները կարելի է ակտիվացնել դիմելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ Կորպորատիվ հաճախորդների ծառայություն: Ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդին տրամադրվում է փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր/SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթն ակտիվանում է ավտոմատ կերպով: Չօգտագործված մեգաբայթերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել 0674006 հրահանգը, իսկ չօգտագործված կարճ հաղորդագրությունների քանակի վերաբերյալ` 0674004: Ակտիվացված ինտերնետ կամ SMS փաթեթն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել, Կորպորատիվ հաճախորդների ծառայություն կամ զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայություն 0611 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին