Երաժշտական աշխարհում ամենաբարձրը վարձատրվում է Լեդի Գագան
Էքսցենտրիկ փոփ-աստղ Լեդի Գագան առաջնորդում է երաժշտական աշխարհում ամենաբարձր վարձատրվող կատարողների ցուցակը: Այս տարվա ընթացքում նա վաստակել է 90 միլիոն դոլար՝ հիմնականում համերգաշարերի և գովազդային պայմանագրեր կնքելու միջոցով: Նման եզրահանգման է եկել «Ֆորբս» ամսագիրը՝ հրապարակելով վարկանշային այդ աղյուսակը, որը կազմված է հասարակական կարծիքի, հրատարակչության սեփական տվյալների և շոու-բիզնեսի հետ առնչություն ունեցող մարդկանց հետ հարցազրույցների արդյունքում:
Ցուցակի երկրորդ և երրորդ տեղերում են ամերիկացի Թեյլոր Սվիֆտը և Քեթի Պերրին՝ վաստակելով համապատասխանաբար 45 միլիոն և 44 միլիոն դոլար: Առաջին հնգյակի մեջ ընդգրկված են Բիյոնսեն (35 միլիոն դոլար) և Ռիանան (29 միլիոն դոլար):
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտնվել է առաջին տասնյակում՝ (18 միլիոն դոլար), չնայած, ըստ «Բիլբորդ» ամսագրի, 23-ամյա անգլուհին ճանաչվել է տարվա լավագույն կատարողը, ինչպես նաև լավագույն ալբոմ ու երգ անվանակարգերում հաղթողը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները