«Գարեգին Նժդեհի նման անհատը չունի անհատների գնահատականի կարիք»
Այսօր ՀՀ Գիտությանների Ազգային Ակադեմիայում մեկնարկեց «Գարեգին Նժդեհի գործունեությունը սփյուռքում» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց որ, Գարեգին Նժդեհը 20-րդ դարի ամենահանճարեղ և նշանավոր գործիչներից մեկն է, որի գործունեությունը անջնջելի հետք է թողել հայ ժողովրդի հետագա ողջ պատմության վրա:
Արամ Սիմոնյանի խոսքերով՝ Գարեգին Նժդեհի նման անհատը չունի անհատների գնահատականի կարիք:
«Նրան գնահատել է պատմությանը, գնատել և գնահատում է ողջ հայ ժողովուրդը: Նժդեհի գործունեության գնահատականի ամենագլխավոր պատվանդանը Հայ ժողովրդի և հայոց պետականության հետագա հարատևումն է»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Չորս նիստերից բաղկացած գիտաժողովը նվիրված է մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:
Գիտաժողովի նիստերին կքննարկվեն «Հայապահպանության, ազգային ինքնության և դաստիարակության հարցերը Գարեգին Նժդեհի գաղափարախոսության մեջ», «Գործնականը և գաղափարախոսականը Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեության մեջ», «Գարեգին Նժդեհ. զորավարը և մտածողը», «Գարեգին Նժդեհը` մանկավարժի և ուսանողի տեսանկյունից» թեմաները:
Առաջին նիստը վարեց ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, զեկույցներով հանդես եկան՝ պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը (Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունը), պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանը (Գարեգին Նժդեհ հայապահպանության և ազգային Դաստիարակության հարցերի շուրջ), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը (Ցեղակրոնությունը և ազգային ինքնության պահպանման հիմնահարցը), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սեյրան Զաքարյանը (Ազգային ինքնության նժդեհյան նախագծի շուրջ)։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում