Սյունիքի մարզպետին ոչ մի կերպ տույժի չեն ենթարկի
ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է, թե Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կարգապահական կամ որևէ այլ տույժի ենթարկելու հարց կուսակցության օրակարգում ընդգրկված չէ։
Թերթի փոխանմամբ` երեկվա դրությամբ մարզպետին կարգապահական տույժի չի ենթարկել նաև կառավարությունը, չնայած դրա համար ունի օրենսդրական լիազորություններ։
Թերթը հիշեցնում է, որ կարգապահական տույժի չի ենթարկվել նաև էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով iPad–ով շարիկ էր գլորել ԱԺ նիստերի դահլիճում։