2012թ.-ին ՓՄՁ-ի ֆինանսավորման ծավալը կհասցվի շուրջ 5 մլրդ դրամի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2012 թվականի Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է ապահովել երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերով 2012թ.-ի ընթացքում ակտիվորեն կշարունակվեն ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման գործընթացը` տարեվերջին ֆինանսավորման ծավալը հասցնելով շուրջ 5 մլրդ դրամի:
Ընդհանուր առմամբ` 2012-ին սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցության ցուցաբերում առնվազն 150 սկսնակ գործարարի` ապահովելով շուրջ 25 նոր գրանցված կազմակերպություններ, շուրջ 50 նոր ստեղծված աշխատատեղեր հանրապետության մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա