Այդ ո՞ւր` առանց Ծաղիկ
«168 ժամի» տեղեկությունների համաձայն` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը: «Վերջինս, ըստ իշխանական շրջանակներում տարածված լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր տեղեկություններով` այդ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ անդամ Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն»,- գրում է թերթը եւ հավելում, որ բացառված չէ, սակայն, որ Գ. Արսենյանն առաջադրվի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Զոհրապ Զոհրապյանը: Գ. Արսենյանը թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել այս ընտրատարածքներից որեւէ մեկում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը` միաժամանակ նշելով, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: