Տևես. «Ցանկանում եմ խաղալ միայն «Բոկա Խունիորսում»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը, ում համար միանգամից մի քանի եվրոպական ակումբներ են պայքարում, խոստովանել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Արգենտինայում:
«Ես հոգնել եմ Եվրոպայում ճամփորդելուց: Դա հատկապես վերաբերում է Անգլիային, որտեղ հաստատ այլևս չեմ վերադառնա: Այժմ ցանկանում եմ խաղալ միայն «Բոկա Խունիորսում» և նրա կազմում նվաճել Լիբերտադորեսի գավաթը: Պատրաստ եմ հանուն դրա ֆինանսական լուրջ կորուստներ կրել»,- Տևեսի խոսքերը մեջբերել են արգենտինական մի շարք լրատվամիջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան