Դադարեցված է Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:
«Հայռուսգազարդ» ընկերությունից փոխանցում են, որ վրացական կողմի հավաստմամբ աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա