Վիլյան կվերականգնվի 4-5 ամսվա ընթացքում
«Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով կոտրել է ոտքը կատարյան «Ալ-Սադդի» հետ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղում, շարքից դուրս է եկել մոտ 5 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է կատալոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Սկզբում կասկած կար, որ ֆուտբոլիստն ստիպված կլինի բուժվել մոտ 6 ամիս, սակայն բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա կվերականգնվի 4-5 ամսվա ընթացքում:
Ավելացնենք, որ Վիլյան արդեն վերադարձել է Բարսելոն, որտեղ մոտ ժամանակներս կվիրահատվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան