«Դուռը բաց» հայկական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա վաղը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձել է «Կայմ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Դուռը բաց» հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավոր: Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում` սկսած 2011թ. դեկտեմբերի 17-ից:
Ընկերությունից հայտնում են, որ ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը նաև հայտնի է հայ հանդիսատեսին որպես «Իմ սիրելի քաղաք Երևան» սիրված ֆիլմի հեղինակ: «Դուռը բաց» կատակերգության գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը և Արսեն Գրիգորյանը: Բեմադրող օպերատոր` Արտավազդ Խաչատուրյան, պրոդյուսեր` Հրաչյա Շմավոնյան:
«Վերջին շրջանում հայկական կինեմատոգրաֆը հանդիսատեսին է ներկայացրել մի շարք խոշոր հաջողված նախագծեր: Դա թույլ է տալիս նկատել ազգային կինոարտադրության վերածննդի միտումները և հուսալ, որ այս ոլորտում կլինեն նոր նվաճումներ: Մենք հավատում ենք, որ նոր ֆիլմը կդառնա հայ հանդիսատեսի ամենսիրվածներից մեկը, և Ամանորյա տոների նախաշեմին կպարգևի նրանց ուրախ և դրական զգացմունքներ», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Դուռը բաց» ֆիլմի հովանավորներն են նաև Կոնվերս բանկը և Armenia Wine ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում