Ռոբոտների բաց առաջնություն. Առաջին տեղի մրցանակը 400.000 դրամ է
Վաղը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի անցկացման վայրն է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Մրցույթի կազմակերպիչ` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից հայտնում են, որ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցները նախագծել և պատրաստել են ռոբոտներ, որոնք խուզարկում են հողածածկ տեղանքը, գտնում թաղված ականները, նշում դրանց դիրքերը և ստեղծում հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Ռոբոտների չափսերը սահմանափակ են` 40սմ x 40սմ, իսկ քաշը` մինչև 10կգ:
Մրցույթին մասնակցում են 5 թիմ` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Թիմերը կազմված են համալսարանների ուսանողներից, շրջանավարտներից, պրոֆեսիոնալներից և այլն: Հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները` առաջին տեղ` 400.000 դրամ, երկրորդ տեղ` 300.000 դրամ, երրորդ տեղ` 200.000 դրամ:
Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն են` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, կարևորելով ռոբոտաշինության վերականգնումն ու զարգացումը Հայաստանում և երիտասարդների ներգրավվածությունը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում, կկազմակերպի նաև «Ռոբոտների շարժման ծրագրավորում» թեմայով դասախոսություններ: Դասախոսությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի 113W լսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին