Առողջություն 16:41 16/12/2011

«Մամ, վախենում եմ, ո՞նց թողնեմ դանակով ինձ քերեն: Մամ, ա~խր….»...ամուսինը միայն տղա երեխա էր ուզում

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երևանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքի միջանցք. մոխրագույն պատեր, հին ու քրքրված պաստառներ, որոնք պատմում եմ մայր լինելու բերկրանքի մասին, բետոնե հատակ, անբարեհամբույր միջավայր ու բժիշկների կաբինետների դռները գրկած կանայք: Նրանցից մեծ մասը հղիներ են, սակայն դեմքի արտահայտությունն այնպիսին է, կարծես իրենք էլ, սրտի տակ տաքուկ տեղավորված ապագա բալիկն էլ կառափնարան  բարձրանալու են պատրաստվում…

«Գ… Մարինե, անցեք ներս»,- լսվում է գինեկոլոգի կաբինետից: Սիրունիկ բուժքույրը նույնիսկ չի էլ նայում հերթի մեջ կանգնած կանանց ու շտապում ներս` ներսում շոկոլադն ու տաք սուրճն է, հեռուստացույցով էլ սիրելի սերիալի հերոսները հերթական հարցերն են պարզում: Իսկ Մարինեն, որ մինչ այդ գլխիկոր նստած էր, ձեռքը խլում է մոր ձեռքից ու աչքերն այդպես էլ չբարձրացնելով մտնում ներս:
5 րոպե, 10 րոպե, 15… հերթում կանգնած կանանց համար ժամանակը շատ դանդաղ է անցնում, անգամ փնչոցներ են լսվում` «երբ պիտի դուրս գա, գնամ հասնեմ գործերիս», «էս ինչ երկար մնաց» և այլն: Իսկ Մարինեի համար ներսում անցկացրած րոպեներն ընդամենը ակնթարթ էին:

«Հղիությունս պիտի ընդհատեմ, մարդս ա ասել: Մերոնք էլ ի՞նչ` ինչ կարան, ինչ էլ անեն: Պապաս ասեց` մտքիցդ կհանես, որ կարաս հետ գաս, քո երեսից հարևանությանս դեմը հո խայտառակ չե՞մ լինելու: Ես քեզ չեմ ընդունի` ինչ ասում ա էն էլ կանես: Մամաս էլ իմ նման` ինչ ասել ա, էն էլ արել ա սաղ կյանքը… »,- նախքան այդ մռայլ ու անբարեհամբույր բժշկական բաժանմունք հասնելը պատմում էր Մարինեն:

Բոլորովին վերջերս է ամուսնացել. 1.5 ամսվա հարս էր, երբ աստիճանները բարձրանալիս ուժեղ սրտխառնոց ու գլխապտույտ է զգացել, բայց տանը ամուսնու ու սկեսուրի ուրախությունը հանդիպելու փոխարեն` նախազգուշացում է լսվել. «Մամ , մի հատ կիմանաս, երբ են «էխո» անում`անենք, որ աղջիկ եղավ հանի: Էս իմ նեղ մաջալին մի հատին հազիվ յոլլա տանեմ, բայց պտի տղա լինի»,- հայտարարել է ամուսինն ու դուրս եկել տանից: Սկեսուրն էլ փակվել սենյակում, սկսել հեռախոսով բանակցություններ վարել սրա-նրա հետ, որպեսզի լավ գինեկոլոգ գտնեն, հետագայում էլ` էժան աբորտ անող:

Ու գտել են, ավելին` բժիշկն ասել էր, որ թե ուզում են Մարինեի համար անվնաս անցնի ու հետագայում էլ կարողանա երեխա ունենա, կարող է դեղորայքային աբորտ անի, դա մոտ 60 հազար կարժենա` 20-ն իրեն կտան կոնսուլտացիայի համար, 40-նն էլ կգնա իր գրած դեղերի վրա: Իսկ թե չէ` 50 դոլարով էլ աբորտ անող կա, «բոլորն էլ չոր աշխատավարձի պատճառով աբորտ չէ` արհեստական բեղմնավորում են սովորել անել» հավաստիացրել էր «ծանոթով» բժիշկը:

Բայց գինեկոլոգի կաբինետում, որտեղից դուրս եկավ Մարինեն, բացատրել էին` դեղորայքային աբորտ անելը վտանգավոր է և որևէ բժիշկ չի կարող դրա հավանությունը տալ` անգամ, եթե հղին գրություն ստորագրի, որ տեղեկացված է եղել հետևանքների մասին: Այն սովորաբար անում են մինչև 6-շաբաթական ժամկետը, դրանից հետո չի կարելի, վտանգավոր է, և միակ ճանապարհը ավանդական աբորտն է:

«Մամ, վախենում եմ, ո՞նց թողնեմ դանակով ինձ քերեն: Մամ, ա~խր….» ,- հեկեկում էր Մարինեն , իսկ այն կանայք, որ մինչ կաբինետից դուրս գալը դժգոհում էին նրա ուշանալուց, փորձում էին հանգստացնել 19-ամյա «կիսամորը»: Մայրն էլ զերծ չմնաց.

«Բալես, ես երկու աբորտ եմ արել, սաղ եմ…դե հիմա ի՞նչ անես: Ոչինչ, մի լացի, խի հո վերջինը չի՞…էնքան դեռ կհղիանաս….լավ բժիշկ կգտնենք, նենց կանի` բան չես էլ հասկանա»:

Որտեղի՞ց իմանար Մարինեն, որ իր տառապանքներին զուգահեռ միջազգային կառույցներում, Հայաստանից հեռու ու նույնիսկ դույզն ինչ  Հայաստանի տեղը չիմացող պաշտոնյաները մտահոգված քննարկում էին, որ սելեկտիվ աբորտների թիվն անհանգստացնող չափերի է հասնում նույն Հայաստանում, Ալբանիայում և այլուր: Եվ որ նրանք միջոցներ են փնտրում, որպեսզի կանխեն այդ արատավոր երևույթը, այլապես, եթե այսօր ամեն 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, 20 տարի անց սեռերի այդ տարբերությունը հասարակությունում իր բացասական ազդեցությունը կունենա:
Բայց…Մեկ շաբաթ անց Մարինեն դարձյալ մտավ գինեկոլոգիական բաժանմունք, սակայն այս անգամ մնաց այդ մռայլ պատերում մեկ ամբողջ օր: Չծնված աղջնակին, ում 7.5 ամիս անց նախատեսում էր Լիլիթ անվանել, թողեց հիվանդանոցում. հաջորդ օրը առավոտյան 9.30 ամուսինը նրան դիմավորեց հիվանդանոցի դռների մոտ, ձեռքից վերցրեց փոխնորդ հագուստով տոպրակը, դրեց այն մեքենայի բեռնախցում ու ճանապարհին գրեթե բառ չփոպխանակելով ու Մարինեին տուն հասցնելով` շտապեց աշխատանքի: Սկեսուրը սիրած սերիալի կրկնությունն էր նայում ու անդարդ սուրճ ըմպում… ոչինչ չի եղել, ոչինչ էլ չի փոխվել:

Պարզապես Հայաստանում մեկ Լիլիթիկով պակաս մանկապարտեզ հաճախող կլինի, ապագայում մեկ Լիլիթ «հնազանդ եմ» Աստծո առաջ էլ չի ասի, իսկ խոր ծերությունում էլ գուլպա չի գործի թոռան համար: Ոչինչ չի եղել, ոչինչ էլ չի փոխվել…

2000թ-ից մինչև 2010թթ-ը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում նվազել է մինչև 20 տարեկանների տարիքային խմբում մայրանալու ցուցանիշը. եթե 10 տարի առաջ ծնունդների ընդհանուր թվի մեջ 5 հազարը կամ` 20 տոկոսից ավելին կազմում էին մինչև 20 տարեկան մայրերը, ապա 2010թ-ի տվյալներով 44825 ծնունդների մեջ ընդամենը 3900-ն է մայրացել այդ երիտասարդ տարիքում… Իսկ այդ թվից 8577-ը չի ծնվել` հավանաբար Մարինեի նման ճակատագրեր են ունեցել նրանց մայրերը ու ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման մեթոդի:

Մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք` այս թիվն իրականում շատ ավելի մեծ է, քանզի ոչ բոլոր կանայք են հղիությունն ընդհատում այնպիսի հաստատություններում, որոնք հաշվետու են առողջապահության նախարարության առջև: Շատերը դա արել ու որքան էլ ցավալի է` շարունակում են անել ուղղակի տանը` գործելու շուղի, տաք վաննայի, որովայնին ուժեղ հարվածի կամ այլ` կյանքին ու առողջությանը սպառնացող միջոցների կիրառմամբ:

Ու վստահաբար այդպես էլ լինելու է այսուհետ, քանի որ այդպես էլ եղել է 5, 10-30 տարի առաջ. որքան էլ չձգտեն համապատասխան պաշտոնյաները ու միջազգային կառույցները արգելել «էխո»-յով սեռի հայտնումը ծնողներին կամ ընդհանրապես աբորտները, մեկ է` հայը ելք կգտնի ու բժշկի գրպանը 5 հազարանոց դնելով ` ապագա երեխայի սեռը կիմանա: Դե իսկ մնացածը, ինչպես ասում են ռուսները` дело техники:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}