Հայաստանի ընտրանին փետրվարին հավաք կանցկացնի Կիպրոսում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում նշեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ավելացնելով, որ այդ հավաքով մեր ընտրանին սկսելու է նախապատրաստությունն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական հանդիպումներին:
«Մեր հավաքականը փետրվարին նախապատրաստական հավաք է անցկացնելու Կիպրոսում` սկսելով նախապատրաստվել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այնուհետև, մինչև պաշտոնական հանդիպումները, մենք ևս չորս ստուգողական խաղ կանցկացնենք: Ապագա մրցակիցների հետ առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, ուստի չեմ ուզում անուններ հրապարակել, որովհետև բանակցությունների ընթացքում կարող են փոփոխություններ լինել»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան