Էլինա Դանիելյանը եզրափակեց մրցաշարային աղյուսակը
Պեկինում ավարտված արագ շախմատի գերմրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը չափազանց անհաջող հանդես եկավ` 7 հնարավորից վաստակելով ընդամենը 1,5 միավոր և եզրափակելով մրցաշարային աղյուսակը: 16 շախմատիստուհիների մրցակցությունում հաղթող ճանաչվեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը (6 միավոր): Ուկրաինուհի Լահնոն, վրացուհի Ձագնիձեն և չինուհի Ցզյույ Վյունցզյունը 4,5 միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան