Եվրոնյուզ. Հայալեզու առաջին գիրքը նշում է 500-ամյա հոբելյանը
«Հայալեզու առաջին գիրքը նշում է 500-ամյա հոբելյանը»: Հենց այսպես է վերնագրել իր փոքրիկ հրապարակումը «Եվրոնյուզ»-ը` անդրադառնալով Վենետիկի Կոռեր թանգարանում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի օրերս կայացած բացմանը:
«Վենետիկում տեղի ունեցավ «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված առաջին գրքի հրատարակման 500-ամյակին: Հենց Վենետիկում 1512 թվականին են դրանք լույս տեսել շնորհիվ լուսավորիչ Հակոբ Մեղապարտի»,-գրում է «Եվրոնյուզը», ավելացնելով, որ հանդիսավոր բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այս յուրատիպ ցուցահանդեսի կազմակերպմանը:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 14-ին, այն բաց է մինչև 2012թ. ապրիլի 10-ը, իսկ բացառապես գրատպագրությանն ու վենետիկյան-հայկական հարաբերություններին նվիրված հատվածները` մինչև 2012թ. օգոստոս: Ցուցահանդեսի փակումից հետո ապրիլի 23-ին` Գրքի և Հեղինակային իրավունքի համաշխարհային օրը, կմեկնարկեն «Երևանը՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները, որի ժամանակ Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:
Թեմայի մասին` Իտալական օրերից` երևանյան առօրյայի ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում