Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի հովանու ներքո «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան նորարարական կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկած «Հեքըթոնյան Երևան 2011» ծրագրավորման և նախագծման մրցույթին, որին մասնակցում են շուրջ 35 թիմերի 130 ից ավելի երիտասարդ ծրագրավորողներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցույթի հիմնական առաջադրանքը մայրաքաղաքի կառավարման մի շարք բնագավառներում նոր ծրագրեր ու գաղափարներ ստեղծելն ու առաջարկելն է, որոնք հետագայում կյանքի կկոչվեն ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքային տնտեսության խնդիրներով շահագրգիռ այլ կառույցների կողմից: Հետևելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ծրագրերի մշակման ընթացքին ու լսելով երիտասարդ ծրագրավորողների մոտեցումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները պիլոտային ծրագրով տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:
Քաղաքապետին են ներկայացվել առողջապահության, տրանսպորտի կառավարման և մի շարք այլ ոլորտներում ավտոմատացված համակարգերի և ռոբոտ-սարքավորումների նախատիպերը: Ծրագրավորման մրցույթը տևելու է 24 ժամ, իսկ լավագույն աշխատանքների հեղինակներն ու թիմերը կստանան պատվոգրեր ու դրամական մրցանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին