Կատարը կփորձի տիրանալ նաև 2020 թ. Օլիմպիադայի անցկացման իրավունքին
Կատարի կառավարությունը մտադիր է հավակնել 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս քայլը Կատարը կարող է կատարել միայն այն բանի շնորհիվ, որ ստացել է աշխարհի ֆուտբոլի 2022 թ. առաջնության կազմակերպման իրավունքը:
«Մեզ արդեն վստահել են` անցկացնելու աշխարհի 2022 թ. առաջնությունը,- Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Շեյխ Սաուդ Ալ-Տանիի խոսքերը մեջբերել է AP-ն:- Այժմ ուզում ենք հավակնել այլ խոշոր մարզական մրցաշարերի, այդ թվում` Օլիմպիական խաղերի կազմակերպմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում